Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ Է ՈՍԿԵՂԵՆԸ

Օգոստոս 11,2011 00:00

Երեկ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Արշակ Խաչատրյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով մեղադրվող 10 ամբաստանյալների վերաքննիչ բողոքի քննությունը:
Կազմակերպիչ լինելու համար դատապարտված «Կոշիկի աշխարհ» խանութի տնօրեն Արա Կարապետյանի պաշտպանական թիմը համալրվել էր նոր փաստաբանով՝ Արա Զաքարյանով: Վերջինս հանդես եկավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնաց Մարտիրոսյանի մասին հայտարարությամբ, մեջբերեց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից, ուր դատավորի անաչառությունը դրվում է կասկածի տակ: Արա Կարապետյանը, որն, ի դեպ, խոստացել էր մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ որոշ բացահայտումներ անել, դրանք չարեց, բայց անդրադարձավ այն նույն ապացույցներին, որոնք դրվել են գործի հիմքում, եւ որը պատճառ է դարձել իրեն դատապարտելու: Նա ասաց, որ «հանցավոր խումբը» իրեն չի ճանաչել, որ Բագրատ Սողոմոնյանի հետ ծանոթացել է, երբ նրան մեքենայով դատարան էին բերում եւ ճանապարհին պարզվել է, որ նույն գործով են իրենք մեղադրվում: Նշեց նաեւ, որ բազմաթիվ հակասական ցուցմունքների պայմաններում որեւէ առերեսում չի եղել, որ չկա այն ոսկեղենը, որն իբր հափշտակվել էր «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայից: Հիշեցրեց, որ առանց ընթերակայի եւ առանց ինքնության պարզման, ԱԱԾ-ում կազմվել է Արմեն Ավետիսյանի տան գողոնի արձանագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել