Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Օգոստոս 11,2011 00:00

\"\"

\"\"

Երեկ շարունակվեց Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի կրպակների ապամոնտաժումը, որն ուղեկցվում էր ոստիկանների բռնությամբ (տես՝ լուսանկարները):  Համայնքի պատասխանատուները կրպակատերերի հետ պայքարի ելած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին պատճառաբանել են, որ կրպակները խանգարում են դրանց տակով անցնող ջրագծին: «Ա1+»-ի փոխանցմամբ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձել է
կտրել ապամոնտաժող սարքի հոսանքալարը, սակայն ոստիկանները նրան խանգարել են: Իսկ նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին էլ պառկել է կրպակների քանդման տեղում եւ կոչ արել կրպակատերերին՝ հետեւել իր օրինակին:
Կարմիր բերետավորների եւ կրպակատերերի միջեւ մի քանի անգամ բախում է եղել, որի հետեւանքով որոշ ժամանակ փակվել էր Փափազյան փողոցի երթեւեկությունը, իսկ բախման մասնակիցները ստացել են քերծվածքներ: Կրպակատերերը որոշել են բողոքի ակցիան շարունակել այսօր,
Կառավարության շենքի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել