Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՋՐԱԽԵՂԴՎԵԼ ԷԻՆ

Օգոստոս 10,2011 00:00

«Ծովազարդ» կայանից (գ.Ծովազարդ) մոտ 400-500մ հեռավորության վրա (ափից մոտ 20 մ) հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սեւանա լիճ նետվող քաղաքացու (հագուստով): Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել եւ շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երեւանի Արցախի փողոցի 2-րդ նրբ. թիվ 12 տան բնակիչ 18-ամյա Արսեն Ասլիկյանի դին: ԱԻՆ-ի տեղեկացմամբ, մեկ այլ տեղեկատվության համաձայն, Սեւանա լճի Աղթամար թերակղզու ՀՋՋ «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600մ հեռավորության վրա՝ հանգստացողների շրջանում, նկատել է խուճապ: Տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, որը հնարավոր է ջրահեղձված լինի: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Երեւանի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի բնակիչ՝ 15-ամյա Վարդան Բաբայանի դին: Իսկ Լճաշեն գյուղի հարակից «Շահենի մոտ» լողափում էլ ջրահեղձվել էր Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 23-ամյա Էդգար Մնացականյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել