Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՋԻՊԱՎՈՐՆԵՐԸ» ԳԱՌ ԷԻՆ ԳՈՂԱՑԵԼ

Օգոստոս 10,2011 00:00

\"\"

\"\"

«Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 7-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի բնակչուհի Լյուբա Դանիելյանը զանգահարել է իրենց գյուղի տեղամասային տեսուչին եւ հայտնել, որ երկու երիտասարդ սեւ գույնի «ջիփ»-երով իր երկու ամսական գառը գողացել եւ տարել են (լուսանկարում պատկերված է այդ կինը՝ իր գառներով): Նույն օրը ոստիկանության Վայքի աշխատակիցները Երեւան-Սիսիան ավտոճանապարհին գառը գողանալու կասկածանքով կանգնեցրել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 30 ԼԼ 004 համարանիշի ավտոմեքենան (լուսանկարում): Ավտոմեքենայում եղել են 4 երիտասարդ եւ գողացված գառը: Մեզ հայտնի դարձավ, որ գառան գողերը Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչներ 20-25-ամյա երիտասարդներ են՝ Անդրանիկ Աբրահամյանը, Հայկազ Դեղոյանը, որոնք քննիչի կողմից ձերբակալվել են, ինչպես նաեւ՝ Վլադիմիր Զոհրաբյանն ու Խաչիկ Արզունյանը, որոնք ստորագրությամբ բաց են թողնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել