ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արգելանքի տակ գտնվող եւ բռնագրավման ենթակա գույքը ԲԲԸ տնօրենի կողմից թաքցնելու համար:
Ըստ քրեական գործի նյութերի՝ «Հ. Շահբազյան եւ ընկերներ» ԲԲԸ տնօրենը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 5-ի ԼԿԹ 905 կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում 2009թ. հունիսին հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելադրված ու վերոհիշյալ արձանագրությամբ ի պահ հանձնված ավտոմեքենան թաքցրել է եւ չի ներկայացրել ԴԱՀԿ աշխատակիցներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: