Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ «ԶՈՔԱՆՉԻ ԼԵԶՈՒ» ՇԵՆՔՈՒՄ

Օգոստոս 09,2011 00:00

\"\"

Երեկ ոստիկանության աշխատակիցները, Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչների եւ նախկին ոստիկանների օգնությամբ, ավազակային հարձակում կատարելու պահին ձերբակալել են 2 անձի: Հիշյալ շենքն ունի 12 մուտք եւ իր երկարության պատճառով կոչվում է «զոքանչի լեզու»: «Առավոտի» տեղեկություններով, ձերբակալվել են նախկինում դատված 26-ամյա Արամ Բարսեղյանը եւ 33-ամյա «Մանախ» մականվամբ Արմեն Վարդանյանը. վերջինիս ձերբակալման պահը պատկերված է լուսանկարում: Նրանք հրազենով եւ դանակով զինված հենց շենքի մուտքի մոտ փորձել են ավազակային հարձակման միջոցով 63-ամյա Նադյա Շահինյանից հափշտակել նրա մոտ եղած 38 մլն դրամը: Մեզ հայտնի է դարձել, որ Ն. Շահինյանը աշխատում է Երկաթուղու էլցանցում որպես գանձապահ: Երբ քաղաքացիներն ու ոստիկանները փորձել են վնասազերծել զինված հանցագործներին, նրանք կրակել են իրենց հետապնդողների ուղղությամբ: Տուժած գանձապահը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել