Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառերը կտանեն ու հետ կբերեն

Օգոստոս 06,2011 00:00

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Քաղաքապետը Չարենցին չի սիրում» հրապարակման առնչությամբ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Երեւանի քաղաքապետարանում Գլխավոր պողոտայի բարեկարգման, կանաչապատման, լուսավորության եւ հանգստի գոտիների կազմակերպման համալիր ծրագրի շրջանակում նախատեսվում է չգործող մի քանի շատրվանների ապամոնտաժում (մնացածների վերագործարկում), որոնց առկայության պարագայում տարիներ շարունակ Երեւանի Գլխավոր հատակագծով որպես երթեւեկելի նախատեսված Արամի եւ Բուզանդի փողոցները չեն բացվել: Ինչ վերաբերում է Չարենցի տուն-թանգարանի հարակից տարածքի ծառերը հատելուն, ապա, ըստ քաղաքապետարանից ստացված պատասխանի. «Ծառերը ոչ թե հատվում, այլ մասնագիտական բոլոր նորմերի պահպանմամբ, վերջերս Կանադայից ներկրված ծառեր տեղահանող մասնագիտացած ավտոմեքենայի գործադրմամբ, տեղափոխվում են Երեւան քաղաքի տնկարան, որտեղ կվերատնկվեն ու կպահպանվեն այնքան ժամանակ, մինչեւ կավարտվեն նշյալ հատվածի շինարարական աշխատանքները: Դրանց ավարտից հետո ծառերը կրկին կվերատնկվեն նույն հատվածում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել