Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆ ԵՎ ՄԻԱՄՍՅԱԿ

Օգոստոս 06,2011 00:00

\"\"6-րդ տարին է՝ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը օգոստոսի 1-ից իրականացնում է «Օրրանի» մեկամսյակ» միջոցառումների շարքը: Վերջինիս նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան եւ կարիքավոր երեխաների եւ տարեցների վերաբերյալ, ինչպես նաեւ գումարներ հայթայթել՝ նրանց օգնելու նպատակով։ Այս շրջանում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի առաջին հարկում գործում է «Օրրանի» սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Օգոստոսի 19-ին էլ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկազմակերպվի «Օրրանի» բարեգործական ընթրիքը, որի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումների միջոցով օգնության ձեռք մեկնել «Օրրանի» շահառուներին: Հավելենք, որ օգոստոսը հոբելյանական է ոչ միայն «Օրրանի», այլեւ նրա տիրուհու՝ հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի համար, ում ծննդյան օրն է այսօր: Շնորհավորելով տիկին Հովհաննիսյանին, մաղթում ենք առողջություն եւ երջանկություն, ու թող լավատեսությունը երբեք չլքի նրան, քանի որ այն անհրաժեշտ է նման աստվածահաճո գործունեության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել