Երեկ Գյումրիում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել պատրաստվել արտահերթ ընտրությունների: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մեկնաբանելով իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի՝ նույն օրն արած հայտարարությունը, թե՝ արտահերթ ընտրությունները ձեռնտու են ՀՀԿ-ին, որովհետեւ այդ ընտրություններում անկասկած էլի կհաղթի ՀՀԿ-ն, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հակադարձել է. «Եթե օրինական, ազատ, արդար ընտրությունների արդյունքում Հայ ազգային կոնգրեսը չի շահում, ապա Հայ ազգային կոնգրեսը պատրաստ կլինի շնորհավորել եւ կշնորհավորի այդ իշխանությանը, որովհետեւ հիմնական խնդիրը, որ մենք դնում ենք այսօր, Հայաստանում օրինական, այսինքն՝ լեգիտիմ իշխանության հաստատումն է: Բայց շատ լավ է, որ իշխանությունն արդեն ներսում, ինչպես ասացիք, ես այդ հրապարակմանը ծանոթ չեմ, քննարկում է արտահերթ նախագահական ընտրությունների հարցը: Շատ դրական եմ համարում այդ պահը»: