Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՐԱԿ ՀԱՑ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ

Օգոստոս 05,2011 00:00

6 ամիս շարունակ Սպառողների ազգային ասոցիացիայի մասնագետներն ուսումնասիրել են հացի արտադրության շուկայում տիրող վիճակը եւ պարզել, որ Երեւանում օրական արտադրվող 500 տոննա հացից՝ 150 տոննայի ծագումն անհայտ է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների ազգային ասոցիացիայի մոնիտորինգի եւ մարքեթինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը փաստել է, որ «170 դեպք է գրանցվել, երբ հացի մեջ բարձր է եղել թթվայնությունը, խոնավությունը եւ աղի զանգվածը»: «Ա1+»-ի փոխանցմամբ,  մասնագետը հրաժարվել է հրապարակել չարաշահումներ թույլ տված արտադրողների անունները: «Մենք զգուշացրել ենք նրանց, որպեսզի շտկեն թերությունները: Տարեկան զեկույց ներկայացնելիս հաշվի կառնենք զգուշացումից հետո կատարված շտկումները եւ կներկայացնենք ամբողջական պատկերը»,- ասաց Ֆրունզե Հայթյանը:
Անկախ փորձագետ Անահիտ Վիրաբյանն էլ հավելել է, որ հացի արտադրության մեջ օգտագործվում են բարելավիչներ ու հավելումներ, որոնց ծագումը նույնպես հաճախ անհայտ է: Նշված հավելումների մի մասը ներկրվում է նաեւ Թուրքիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել