Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Օգոստոս 05,2011 00:00

«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Իսպանիայում ձախողվեց Թուրքիայի ճնշումների պատճառով: Հնարավոր չէ՞, որ Հայաստանն այնքան սերտացնի քաղաքական հարաբերություններն Իսպանիայի հետ, որ հաջորդ անգամ իսպանացիները բանաձեւը մերժելուց առաջ 2 անգամ մտածեն»,- երեկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հարցրեց իսպանաբնակ Սիրանուշ Սահակյանը: «Սա կընդունենք որպես հանձնարարական»,- կատակեց վարչապետը՝ հավելելով, որ Իսպանիայում գործող նորաստեղծ հայկական դեսպանատունը կնպաստի քաղաքական-տնտեսական կապերի ամրապնդմանը: Հոլանդիայի ներկայացուցիչն էլ հետաքրքրվեց, թե կառավարությունը սփյուռքահայ երիտասարդների հայրենադարձությանը նպաստող ինչ միջոցառումներ է իրականացնում: Պարոն Սարգսյանն էլ ասաց, որ կառավարությունն արդեն մշակել է ու Ազգային ժողովին ներկայացրել հայրենադարձության մասին օրենսդրական նախագիծը. «Օրենքի նպատակն է սփյուռքահայերին ցույց տալ, որ պետությունը նրանց համար իրականացնելու է հստակ միջոցառումներ, եթե նրանք ցանկանան հայրենիք վերադառնալ: Օրենքով ստեղծվելու են այնպիսի պայմաններ, որ սփյուռքահայերն արագ տեմպերով ադապտացվեն Հայաստանի պայմաններին՝ սկսած լեզվի իմացությունից մինչեւ կենցաղային, կրթական ու այլ խնդիրները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել