Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԱՇԽԱՏԱՆՔ

Օգոստոս 05,2011 00:00

Արդեն քանի օր է՝ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերից Երեւան եկող երթուղիները չեն սպասարկվում: Խոսքը, մասնավորապես, թիվ 261, 267 երթուղագծերի մասին է: Աբովյանից Երեւան եկող միակ տրանսպորտը թիվ 259 ավտոբուսն է: Այս առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ ոչ թե այդ երթուղագծերի լիցենզիան է դադարեցվել, այլ այդ գծերի պարապուրդը պայմանավորված է Երեւանի քաղաքապետի՝ մայրաքաղաքը բեռնաթափելու ծրագրով: Ըստ նախարարության պատասխանատուների, քաղաքապետարանի հետ քննարկվում է այդ երթուղայինների վերջնակետի հարցը, եւ նրանք պետք է տարածք տրամադրեն այդ երթուղայինների կայանման համար: Երեկ կառավարության նիստից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ասաց, թե երթուղայիններն այսօրվանից աշխատում են: Հետո էլ զարմացավ, երբ մարզից Երեւան աշխատանքի եկած լրագրողները հակառակը պնդեցին. «Հա՞, ես հիմա կգնամ ու անձամբ կստուգեմ: Երթուղայինների աշխատանքը արգելող ոչ մի հանգամանք չկա, պարզապես քաղաքապետարանի անկազմակերպ աշխատանք է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել