Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԳՏՎԵ՛ՆՔ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

Օգոստոս 05,2011 00:00

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Սանոսյանը վերջերս ընտանիքով այցելել է Արեւմտյան Հայաստան, որտեղ՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, պատգամավորի ծնողները՝ Արտյուշ եւ Պայծառ Սանոսյանները, հայկական տարազով մոմ են վառել եւ աղոթք արել: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Հ. Սանոսյանը խոսեց իր այցելությունից ստացած տպավորությունների մասին: «Առանց որեւէ խնդրի եւ արգելքի մեզ հաջողվեց այցելել եւ շրջել ողջ Արեւմտյան Հայաստանով: Եղանք պատմական Կիլիկիայում, ուր այցելեցինք Թուրքիայի Հաթայի նահանգի՝ պատմական Կիլիկիայի միակ հայկական Վագըֆլը գյուղ: Այդտեղ ապրում են 70-ից ավելի հայ ընտանիքներ՝ իրենց կրոնով. լեզվով, ավանդույթներով: Տպավորիչ էին գյուղբնակիչների հետ հանդիպումը, շփումը, նրանց պատմությունները: Նրանց խոսքից հասկանալի էր, որ որոշակի տեղաշարժեր կան՝ դրական իմաստով, եւ հայերը Արեւմտյան Հայաստանում ու Թուրքիայում մեծ խնդիրներ չունեն իշխանությունների հետ: Ոպես ազգային փոքրամասնություն՝ հայերը ընդունված են, նրանց խոսքն էլ հարգի է: Այս ամենով հանդերձ՝ Վագըֆլը գյուղում հայկական դպրոց չկա, եւ հայերենը պրոպագանդվում է հայ ծնողների, ծերերի շնորհիվ: Այդտեղ պահպանված են քրիստոնեական բոլոր արարողություններն ու ծեսերը, կա նաեւ հայկական եկեղեցի»,- պատմեց պատգամավորը:
Հ. Սանոսյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների մեջ որոշակի դրական տեղաշարժ նկատվում է. «Հայկական գործոնը Թուրքիայում աստիճանաբար աճում է: Բայց սա ես համարում եմ սիրաշահություն: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. թուրքական իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն քրդերի հետ: Մի քստմնելի իրականության ականատես եղա այնտեղ: Թուրքերն իրենց տների մեջ ապրում են զենք ու զրահով՝ ամեն պահ սպասելով քրդերի սպառնալիքներին: Հայերից նրանք սպառնալիքներ չեն սպասում: Եվ գուցե դա է պատճառը, որ ավելի բարյացակամ են հայերի հանդեպ, քան քրդերի: Եվ որպեսզի կարողանան դիմակայել քրդերին, թուրքերը որոշել են սիրաշահել հայերին»:
Սանոսյանը գտնում է, որ օգտվելով իրավիճակից՝ Թուրքիայի ծպտյալ հայերի ազգային ինքնագիտակցությունը պետք է արթնացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել