Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԱԳ ԳԻՇԵՐՆԵՐ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Օգոստոս 05,2011 00:00

\"\"

Երկու օր առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գիշերով ավերել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի նախկին շենքի քարե ցանկապատը: Ոստիկանության նոր շենքի գործարկումից հետո հին շենքում տեղավորվել է «Երեւակ» հասարակական կազմակերպությունը: Այս շենքի մատույցներում ճանապարհի մոտ 300 մետրը ասֆալտապատ է, եւ գիշերները վարորդները այստեղ առավելագույն արագությամբ են սլանում: Դեպքի «հերոս» ավտոմեքենայի հարվածի ուժն այնքան մեծ է եղել, որ քանդվել է կես մետր հաստությամբ պատը: Վթարի վայրում թափված են մեքենայի ապակու մնացորդները: Դեռեւս հայտնի չէ ձախորդ վարորդի ինքնությունը: Հայտնի չէ նաեւ, թե պետավտոտեսչությունը տեղյա՞կ է պատահարի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել