«Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում օրեր առաջ հաղորդում էր ստացվել, որ որովայնի վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 45-ամյա Արմեն Մ.-ն:
Պարզվել էր, որ Արմեն Մ.-ին «Լազուր» ՍՊԸ բացօթյա լողավազանի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 22-ամյա Ասատուր Հ.-ն: Երեկ ՀՀ ոստիկանությունիւց տեղեկացրին, որ Ասատուր Հ.-ն կամավոր ներկայացել է բաժին: