Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամռան տապին առանց խմելու ջրի

Օգոստոս 04,2011 00:00

Նոյեմբերյանում 40 աստիճան շոգ է, սակայն քաղաքի բնակիչները խմելու ջուր են ստանում 2-3 օրը մեկ, այն էլ՝ 1-1,5 ժամ տեւողությամբ: Ջուրը տրվում է անկանոն ժամանակացույցով, մեկ՝ երեկոյան, մեկ էլ՝ վաղ առավոտյան: Բնակիչներին մնում է կռահել «ջրի ժամը» կամ էլ նստել տանը եւ նայել ծորակին: Վերջին տարիներին Նոյեմբերյանի խմելու ջրի մատակարարման բարելավման համար մեծ ծավալի ֆինանսական ներդրումներ են կատարվել, սակայն ամեն ամառ բնակիչները կանգնում են նույն «կոտրած տաշտակի» առաջ: Պարզվում է, որ խափանվել են Բերդավանի ջրակայանի պոմպերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել