Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից ոչ հեռու Հաննաու քաղաքի կաթոլիկ եկեղեցում հայերի եւ այլազգիների ներկայությամբ, հայր Սերոբ քահանայի ձեռամբ կայացել է գերմանական զորամիավորման կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող 41 հայ զինվորականների օրնհություն: Պատերազմ տեսած ժողովուրդը լավ գիտե խաղաղության գինը, նկատել է հայր Սերոբը:
Հայ խաղաղապահների համար հոգեւորականը նաեւ «Միջնադարյան ճանապարհի աղոթք» է կարդացել: Խաղաղապահներն էլ շնորհակալություն են հայտնել բարեմաղթանքների, աղոթքի եւ օրհնության համար:
Օրհնություն ստանալուց հետո Ֆրանկֆուրտի հայ համայնքը հայ զինվորականների պատվին ճաշկերույթ է կազմակերպել: