Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԼԻՆԵԼԸ

Օգոստոս 04,2011 00:00

\"\"

ՀԱԿ-իշխանություն երկխոսության ներկայացումը շատ ցածրորակ է, որեւէ բան չի խոստանում, անպտուղ համագործակցության վերականգնում է, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, թե հիմքեր չունի կարծելու, որ այդ
համագործակցությունից որեւէ բան կփոխվի: Անդրադառնալով օգոստոսի 2-ին  Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե երկխոսության շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը, Հայրիկյանը, news.am-ի մատուցմամբ, ասել է. «Միջազգային հանրության այն ներկայացուցիչները, որ գոհունակություն հայտնեցին ՀԱԿ-իշխանություն երկխոսության առիթով, մեղմ ասած՝ տհաս են: Ցանկացած երկրում Սահմանադրությունն է սահմանում երկխոսության ամբիոնը եւ կարգը, եթե Սահմանադրությունը չի գործում, այդ դեպքում պետք է այլ ամբիոն ընտրես»: Այդուհանդերձ, ԱԻՄ առաջնորդը մի հաջողություն նկատել է. «Իշխանություններն արձանագրեցին, որ իրենք լեգիտիմ չեն, քանի որ լեգիտիմ իշխանությունը պետք չուներ ամբիոններ ստեղծելու եւ շոուներ անելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել