Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈ՞ՒՆ»

Օգոստոս 04,2011 00:00

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ անկախության հանրաքվեի տոնին ընդառաջ՝ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը նամակներով դիմել էր ՀՀ նախագահին, որոնց վերջինս «ըստ արժանվույն չի արձագանքել»: Հայրիկյանը Սերժ Սարգսյանից խնդրել էր Հայաստան հրավիրել Հայաստանի անկախության հանրաքվեի համար պայքարող այլազգի մտավորականների ժառանգներին՝ պատվո տուրք մատուցելու։ Մյուս նամակով Հայրիկյանն առաջարկել է հատուկ ուշադրության արժանացնել այն մարդկանց, ովքեր լուրջ ներդրում են ունեցել քաղաքական այդ ժամանակաշրջանում. «Շատերին ձեռնտու չէ իմանալ, թե ովքեր են եղել այս հանրաքվեի հիմքում»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ 38 տարի առաջ իրենք՝ ԱՄԿ-ականները, առաջին անգամ անցել են Գեղարդ, Սուրբ Ստեփանոս, Գառնի՝ պատմական առումով «խորհրդակիր երթուղով»՝ ժողովրդին բացատրելով հանրաքվեի անհրաժեշտությունը, որին հաջորդել են իրենց նկատմամբ ճնշումներն ու հալածանքները։ «Հիմա նշել անկախության հանրաքվեի տոնը եւ արժանին չմատուցել դրա գաղափարի հեղինակներին, նշանակում է, թող քրդերն ինձանից չնեղանան, լինել անաղուհաց քրդի շուն»,- ասաց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել