Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Օգոստոս 04,2011 00:00

Անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերում տեղի ունեցած 4 զինվորների սպանության եւ 7 զինվորների վիրավորելու գործով մեղադրյալ, զինծառայող, ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Հազրոյանը երեկ Սյունիքի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման:
Մ. Հազրոյանը դատավճռի հրապարակումից հետո սեղանին դրված շիշը շպրտել է դատավոր Հ. Դավթյանի ուղղությամբ: ՔԿՀ աշխատակիցները, որոնք պիտի ուղեկցեին Հազրոյանին, հենց դատական նիստերի դահլիճում սկսել են ծեծի ենթարկել Հազրոյանին: Երբ վերջինի պաշտպան Է. Մարությանը փորձել է կատարվածի դեմն առնել, նրան էլ են ենթարկել ծեծի: Իրավապաշտպան կազմակերպությունները հանդես կգան հայտարարությամբ: Մ. Հազրոյանը դարձավ ՀՀ թվով 101-րդ ցմահ ազատազրկվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել