Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Օգոստոս 04,2011 00:00

«Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն»,- Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։ Հարեւան երկրի պատգամավորի կանխատեսմամբ, Հայաստանում իշխանափոխությունը տեղի է ունենալու ոչ թե արաբական սցենարով՝ հեղափոխության ճանապարհով, այլ՝ ըստ պայմանավորվածության. «Երեւում է՝ Հայաստանի նախկին նախագահ, ներկայիս ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր է որոշակի համաձայնության գալ Սերժ Սարգսյանի հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ համաձայնության շրջանակում կամ կձեւավորվի կոալիցիոն կառավարություն, կամ կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Եթե անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, դաշնակցականներն ու «Ժառանգություն» կուսակցությունը խաղից դուրս են մնալու, իսկ խորհրդարանում մեծ խմբակցություն կարող են կազմել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները»,- ասել է Մուսաբեկովը՝ չբացառելով, որ Հայաստանում կփոխվի կառավարության ողջ կազմը. «Հայաստանի այսօրվա վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, այնքան էլ մեծ հեղինակություն չի վայելում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել