Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՑՎԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

Օգոստոս 04,2011 00:00

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը մի շարք հրամաններ է ստորագրել, ըստ որոնց՝ ոստիկանության գնդապետ Գուրգեն Բեգլարյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Առաքելյանը ազատվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սեւադա Առաքելյանը ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից՝ թոշակի անցնելու կապակցությամբ, ոստիկանության փոխգնդապետ Գրիշա Դալլաքյանը նշանակվել է Գորիսի բաժնի պետի պաշտոնակատար, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Արայիկ Հովակիմյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ, նույն բաժնի պետի կադրերի եւ անձնակազմի գծով տեղակալ, փոխգնդապետ Գեւորգ Հարությունյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության համակարգից հեռացվել է ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Գրիգոր Մկրտչյանը: «Առավոտի» տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանի հեռացման պատճառը եղել է այն, որ ոստիկանության բաժնում վիճաբանություն է հրահրել Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ, փոխգնդապետ Վաչագան Ներսիսյանի հետ, իսկ պատճառն այն էր, որ Ներսիսյանը հետաքրքրվել է, թե ինչու Մկրտչյանը մի քանի օր աշխատանքի չի ներկայացել: Իր վերադասի հարցին օպերլիազորը պատասխանել է հայհոյանքներով, ինչը հենց բաժնում վերաճել է ծեծկռտուքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել