Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր նշանակետը՝ աշխարհի գավաթ

Օգոստոս 03,2011 00:00

\"\"ՖԻԴԵ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 21-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանում կազմած զույգերի նորացված տարբերակը:
Հայաստանի մարզական դրոշի պատիվը Յուգրայում պաշտպանելու են երեք գրոսմայստերներ՝ օրերս աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը նվաճած Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Վիճակահանությամբ մեկնարկային տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով խաղալու է կանանց 2010 թվականի աշխարհի չեմպիոն Հու Յիֆանի (Չինաստան), Վլադիմիր Հակոբյանը՝ Նինբոյում Հնդկաստանի թիմի առանցքային խաղացող Փարիմարջան Նեգիի հետ, իսկ Արման Փաշիկյանի մրցակիցը լինելու է լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել