Չինաստանում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ձախողված Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Եվգենի Բարեեւը հրաժարականի դիմում է ներկայացրել այդ երկրի շախմատային միություն, որն ընդունվել է: Ինչպես արդեն հայտնի է, Նինբոյում հաղթողի գլխավոր հավակնորդ համարվող Ռուսաստանի ընտրանին տեղ չզբաղեցրեց մրցանակային եռյակում՝ հայտնվելով 4-րդ հորիզոնականում: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա ամենամոտ ապագայում: