Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ

Օգոստոս 03,2011 00:00

Առաջին դասարանցիների որոշ ծնողներ «Առավոտին» դժգոհեցին, որ  բնակվելով Արաբկիր համայնքում, իրենց երեխային ցանկացել են ընդունել տարածքի Ն. Զարյանի անվան թիվ 130 դպրոցի առաջին դասարան, սակայն չի հաջողվել: Ծնողների փոխանցմամբ, դպրոցի  տնօրենն ու փոխտնօրենը իրենց մերժել են, ասելով, թե այլեւս տեղ չունեն: «Առավոտը» դժգոհությունները փոխանցեց թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանին: Նա հերքեց, թե նման բան է ասել որեւէ ծնողի, բայց նաեւ հավելեց, որ երեկ արձակուրդներից հետո իր առաջին աշխատանքային օրն էր. դեռ պետք է գույքի եւ այլնի հաշվարկներ անի, բայց նախնական տպավորությամբ՝ իսկապես նոր աշակերտներ  ընդունելու հնարավորություն չկա, քանի որ արդեն 120 հոգի ընդունվել է:
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը «Առավոտին» ասաց, որ դեռեւս մայիս-հունիս ամիսներին թիվ 130 դպրոցի տնօրենը տեղեկացրել է աշակերտների մեծ հոսքի  մասին, իրենք էլ խոստացել են աջակցել ու օգտագործել բոլոր հնարավորությունները: Տիկին Սողոմոնյանի ասելով, ավելի մեծ ուրախություն, քան մեծ թվով առաջին դասարանցիներ ունենալը, տնօրենների համար չկա, տխուր է, երբ կրթօջախները թերբեռնված են աշխատում: Տվյալ դեպքում նման վիճակում է թիվ 130-ի հարեւանությամբ գործող թիվ 145 դպրոցը: Վարչության պետը նաեւ ասաց, որ կոմպլեկտավորման ճիշտ պատկերը եւ աշակերտների ստույգ թիվը պարզ կլինի օգոստոսի վեջին տասնօրյակից մինչեւ սեպտեմբերի 5-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել