Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդեմ նախարարի

Օգոստոս 03,2011 00:00

Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիայի ուսանողները նամակ են ուղարկել ադրբեջանական «Մուսավաթ» թերթի խմբագրություն, որտեղ իրենց մեղադրանքներն են հնչեցնում պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ: News.am-ի մատուցմամբ, նամակում մասնավորապես արծարծվում են հետեւյալ հարցերը. «Սաֆար Աբիեւն ի՞նչ հիմքերով է յուրացրել պաշտպանության նախարարության կողմից ծառայողական նպատակներով հատկացված 1000 քմ բնակելի տարածքը եւ ավելի քան 1 հա կազմող հողատարածքը: Իսկ որտե՞ղ են ապրելու հետագա պաշտպանության նախարարները: Թե՞ Աբիեւը որոշել է ցմահ զբաղեցնել այդ պաշտոնը եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ամբողջությամբ թալանել պաշտպանության նախարարությանը: Ի՞նչ փողերո՞վ է Աբիեւը կառուցում միլիոնավոր գումարներ արժեցող ամառանոցները: Թե 2000 մանաթից ավելի աշխատավարձ է ստանում, իսկ միգուցե միլիոնանոց մաղարիչնե՞ր է ստանում»:
Ինչպես հաղորդում է «Մուսավաթը», Սաֆար Աբիեւին են պատկանում Ռազմական ակադեմիայի հարեւանությամբ՝ Հասան Ալիեւ, Թեյմուր Ալիեւ եւ այլ փողոցներում գտնվող ամառանոցները, բացի այդ, նա ունի մի շարք բնակարաններ նորակառույց բազմահարկ շենքում եւ հսկայական հողատարածք: Նախարարի տիրույթների ընդհանուր արժեքը 10 միլիոն մանաթի է հասնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել