Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՎԻ «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՐՈՀԻ» ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 03,2011 00:00

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս պահի բնութագրականը հիասթափությունն է, որ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, երբ Կազանում չհաջողվեց առաջընթաց ունենալ կարգավորման ուղղությամբ»,-news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Ըստ Զատուլինի, նախորդ տարիներին Ադրբեջանը ամեն կերպ լարում էր իրադրությունը՝ հույս ունենալով, որ միջնորդներն ու Հայաստանը կհավատան Բաքվի ռազմատենչ մտադրություններին եւ զիջումների կգնան: «Ադրբեջանի թիրախներից մեկը Ռուսաստանն էր, որի վրա Բաքուն երկու ճանապարհով էր ճնշում գործադրում՝ ռուսաստանցի բարձրաստիճան ներկայացուցիչներին փաղաքշելով եւ լոբբինգով Բաքվի ջանքերին չտրվող ռուսաստանյան էլիտայում: Այդ ամենն ուղեկցվում էր հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարություններով: Նման մարտավարության դիմելու պատճառները թաքնված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բարդ խաղերում, որոնք ձախողվեցին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Այդ հարցում հասնելով ուզածին՝ Բաքուն հարձակման անցավ այլ ուղղություններով: Ճնշումը միջնորդ երկրների եւ Հայաստանի վրա, կարգավորման ուղիների վերաբերյալ նախկինում ձեռք բերած պայմանավորվածություններին չհետեւելն այնքան էլ հիմնավոր չեն, քանի որ դրանց հիմքում բոլորին դեմ գնալու Ադրբեջանի մտադրությունը չէ: Այդ ամենը հոգեբանական գրոհ էր հակառակորդի վրա: Այդ մարտավարության շնորհիվ Ադրբեջանը հասավ առանձին հաջողությունների, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն ընդհանուր առմամբ պատրաստ չեղան պաշտպանել Ադրբեջանի տեսակետը: Հայաստանին ստիպել ընդունել այդ տեսակետը կնշանակեր Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, իսկ դա կհանգեցներ հետագա բանակցությունների ձախողմանը: Հայաստանը չի կարող գնալ դրան: Այդ պատճառով էլ Ադրբեջանի փորձերը ձախողվեցին»,- վերլուծել է քաղաքագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել