Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Օգոստոս 03,2011 00:00

Երեկ, ժամը 22.30-ի սահմաններում՝ սպանություն է տեղի ունեցել Երեւանում. Զաքյան-Խորենացի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Հայտնի է դարձել, որ սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է, որը, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է մի քանի կրակոցից: Սպանություն կատարողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Դեպքի վայր են հրավիրել դատական բժշկի, փորձագետի։ Տեղում հայտնաբերվել եւ առգրավվել են «Մակարով» տեսակի 4 պարկուճ եւ 1 գնդակ: Ոստիկանությունը ձեռնարկում է քննչական միջոցառումներ՝ սպանվածի ինքնությունը պարզելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել