Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Օգոստոս 03,2011 00:00

\"\"

Օգոստոսի 1-ին Սեւանա լճի Ծովագյուղի հատվածում ուժեղ քամին ափից հեռացրել է երկու հեծանվանավակներ եւ մեկ ջրային մոտորանավակ, որը անսարք էր: Դրանով զբոսանքի էին դուրս եկել մի քանի քաղաքացիներ: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ Վարդան Վարագյանը, 10-ամյա Վահրամ Վարագյանը, Սեւան քաղաքի բնակիչներ Դավիթ Գուլանյանը, Վահե Մովսիսյանը, Երեւան քաղաքի բնակիչ Տիգրան Գասպարյանը եւ եւս մեկը՝ Հակոբ անունով, ափից 1500-2000 մետր հեռացել էին, բախվել իրար, վթարի ենթարկվել եւ շրջվել: Հետաքրքիր զուգադիպությամբ այդտեղ էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Տեղեկանալով կատարվածի մասին՝ նախարարը անձամբ հանձն է առել խեղդվողների փրկության գործը: Նախարարը մոտորանավակով հասել է խեղդվողներին եւ 1,5 ժամում նրանց հասցրել ափ: Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ փրկվածները՝ չիմանալով, թե ով է իրենց փրկարարը, դիմել են նրան. «Հոպար, մերսի, մեռնելուց պրծանք, էթանք մի-մի թաս բան խմենք»:
Նախարարը հրաժարվել է: Ավելի ուշ փրկվածները տեղեկացել են, թե ով էր իրենց փրկարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել