Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի գավաթ-2014

Օգոստոս 02,2011 00:00

\"\"Հուլիսի 30-ին 2014թ. աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բրազիլիայում տեղի ունեցավ աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը տեղ գտավ «B» խմբում՝ որպես մրցակից բաժին ստանալով Մալթայի, Բուլղարիայի, Չեխիայի, Դանիայի եւ Իտալիայի հավաքականներին: Խմբի ֆավորիտ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին նշել է, որ շատ ուրախ է խմբի նման կազմից: «Մենք Իտալիան ենք, եւ մեր նպատակը խմբում հաղթելն է»,- ասել է իտալացի մասնագետը՝ նկատելով, որ հարգանքով է վերաբերվում բոլոր մրցակիցներին ու խուսափում է մեկ վտանգավոր մրցակցի նշել, քանի որ անակնկալներ են պատահում: Իտալիայի ֆավորիտ լինելու թեմայով Պրանդելիի լավատեսությունը չի կիսում Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը: «Այս խմբում ֆավորիտներ չկան: Սա շատ հավասար խումբ է»,- ասել է նա: Դրան հակառակ՝ բուլղարացիների գլխավոր մարզիչ Լոթար Մաթեուսը հայտարարել է, որ խումբը բավական ուժեղ կազմ ունի, որտեղ բացահայտ ֆավորիտը Իտալիան է: Դանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը գոհ է մնացել վիճակահանությունից՝ նշելով, որ ամեն ինչ սովորական է: Ինչ վերաբերում է խմբի ակնհայտ ետնապահ Մալթայի ընտրանուն, ապա Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բյորն Վասալոն նշել է, որ ուրախ է խմբում տեսնել Իտալիային: «Ես վստահ եմ, որ մեր հավաքականն ամեն ինչ անելու է, որպեսզի հարգանքի արժանանա մեր մրցակիցների կողմից»,- հայտարարել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել