Այսօր Դոնի Ռոստովում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի 2011-2012թթ. խաղարկության առաջին փուլը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Մրցաշարն անչափ ուժեղ կազմ է հավաքել: Բացի Էլինայից, հաղթող ճանաչվելու եւ անհրաժեշտ միավորներ վաստակելու համար պայքարելու են չինացիներ Հու Յիֆանը եւ Ռուան Լուֆեյը, ռուսաստանցիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալիսա Գալյամովան եւ Եկատերինա Կովալեւսկայան, հնդկուհի Համփի Կոներուն, սլովակցի Աննա Մուզիչուկը, ուկրաինացի Եկատերինա Լահնոն եւ բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան:
Նույն օրերին Հնդկաստանի Չեննայ քաղաքում կընթանան աշխարհի մինչեւ 20 տարեկան տղաների 50-րդ եւ աղջիկների 29-րդ առաջնությունները: Այնտեղ Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ, աշխարհի նորընծա թիմային չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Մարիա Գեւորգյանը: