Ղրիմի ԿԳ նախարարը հայտարարել է, որ բոլոր մանկավարժները այսուհետեւ պետք է բուժզննում անցնեն հուգեբույժի մոտ եւ համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն՝ կրթական հաստատություններ: Ըստ տեղական ԶԼՄ-ների, դա Ուկրաինայի կառավարության որոշումն է, ինչը իբրեւ վիրավորանք է ընկալվել համապատասխան շրջանակների կողմից: Ղրիմի կրթության նախարարն էլ, փորձելով հանգստացնել ուսուցիչներին, փաստել է, որ հոգեբույժի մոտ գնալը բնավ չի տարբերվում այլ բժիշկների այցելելուց. «Չէ՞ որ մենք տուբերկուլյոզի համար ֆլյուրոգրաֆիա ենք անցնում, դրա մեջ վատ բան չկա, չէ՞»: Նախարարը նշել է, որ ոչ մի ծնող չի ցանկանա, որ իր երեխային հոգեպես անհավասարակշիռ մարդ դասավանդի: Նաեւ հավելել է, որ եթե անցյալ տարի հոգեբույժի «թուղթը» կամավորության սկզբունքով էր ներկայացվում, ապա այս ուսումնական տարուց պարտադիր կլինի: