Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբել են

Օգոստոս 02,2011 00:00

\"\"

\"\"
1991-2008 թթ. ընթացքում հանրապետության գիտնականների եւ գիտական աշխատողների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հրատարակված եւ միջազգային առաջատար գիտատեղեկատվական կայքերում ընդգրկված հոդվածների քանակը՝ ըստ տարիների:

 
Նայում եմ «Առավոտում» տպագրված «Աղմուկ՝ ոչնչից» հոդվածը՝ «Գիտության պետական կոմիտեն պատասխանում է» ենթավերնագրով: Մոտավորապես՝ «հՏՏոքպվՌպ ԼվՒՏՐՎ ը՚ՐՏ»: Նույն պաթետիկ ոճը՝ իբր պետական մտածելակերպ, նույն շառ-շուռը՝ իբր փրկեք մեզ սրանից: ԳՊԿ-ն բացելուց պետք էր խնդիր դնել, թե ինչ է պահանջվում նրանից: Թե չէ՝ «որոնման արդյունք», «գաղտնաբառ», «թուղթ ու գիր»… Ասեմ, որ առ այսօր «Թոմսոն»-ի կայքից օգտվելիս ես գրում եմ իմ ազգանունը՝ գաղտնաբառը չեմ ասի: Ուրիշի «օգտագործողի անունից» ես երբեք չեմ օգտվել: «Նեոկոմսոմոլները», իմանալով, որ դա հանցանք է՝ իրենց հզոր ինտելեկտով «շառ-շուռ» են անում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե իբր ես «անմիջական մասնակցություն եմ ունեցել նախագծի մշակմանը»՝ ինչ ասեմ, երեւի «ԷՈՒՇ-աբանությունն» էլ շուտով գցեն ինձ վրա: Բառերի եւ թվերի անհեթեթ տարափին, որ կա ԳՊԿ կոլեկտիվ ստեղծագործության մեջ՝ կարճ պատասխանեմ թվերով: Օրինակ, 1991-1992թթ. նրանց գրաֆիկում կա ընդամենը 124 տպագրված աշխատանք: Իրականում դրանց թիվը 658 է: Որ իրականությունը եւ ԳՊԿ «որոնման արդյունքը» տարբեր բաներ են՝ դա փաստ է: Որ ՀՀ կառավարության կողմից ընդունված փաստաթղթում առկա տվյալները պարզապես սխալ են՝ տեսնում եք թվերից եւ բերված գրաֆիկներից: Ձախ կողմինը ԳՊԿ «որոնման արդյունքն» է, որը տեղ է գտել կառավարության որոշման մեջ, աջը՝ իրականությունը: Հաշվե՞մ սխալի տոկոսը, թե՝ դրա համար նոր Կոմիտե բացենք: Իսկ հուլիսի 14-ը ի՞նչ օր է, որ ԳՊԿ տաղանդաշատ վերլուծաբանները սահմանափակվել են 2008թ.-ի հենց այդ օրով: Երեւի Բաստիլի վերցման օրն էլ ինչ-որ կարեւոր նշանակության պահ է, որ 2010թ. կառավարության որոշման մեջ 1991-2008թթ. ժամանակահատվածը վերջանում է հենց այդ օրով: Երբ ավարտվեցին ԳՊԿ ստուգումները, որն անց էր կացնում նախագահականի վերահսկողականը՝ ինչ-որ հույս հայտնվեց, որ կարգի կհրավիրեն ԳՊԿ-ականներին: Քանի որ ես էլ մասնակցել էի այդ ստուգումներին եւ իրավունք ունեի իմանալ արդյունքները՝ մի քանի ամիս անց հարցրի, թե ի՞նչ եղավ: Հնչեց պատասխան, որը ես, որպես ոչ պետական այր, կվերծանեմ այսպես. «Արա ախպեր, գործ չունես՝ ընենց մարդիկ են խառնվել»: Երեւի ԳՊԿ-ի համար սուտ խոսելու ինդուլգենցիա են առել այդ «խառնվող» մարդիկ: Դրա համար, պարոն վարչապետ, ուղղակի խնդրում եմ Ձեզ՝ ԳՊԿ-ից եկած թղթերը ստուգեք՝ էլի մի բան չստացվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել