Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Օգոստոս 02,2011 00:00

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ժ.11-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում նշանակվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի պաշտպան
Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

\"\"
Պատգամավորը
ծեծում է դատարանի փակ դուռը:

\"\"
Տիգրան Փոստանջյանը դատարանի երեկվա պահվածքը բնորոշեց մեկ բառով.
«Անհարգալից վերաբերմունք»:

\"\"
Ահա դատական նիստի օրվա որոշումը:

Դատարան էին ներկայացել պատգամավորը, Տիգրան Փոստանջյանը: Մեծ եղավ մեր զարմանքը, երբ դատարանի դուռը տեսանք փակ: Դատական նիստը հետաձգելու կամ ոչ աշխատանքային օր լինելու մասին խոսք չկար:
Տիգրան Փոստանջյանը ստացել էր ծանուցում այդ օրը, այդ ժամին ներկայանալ դատական նիստի: Իսկ վերաքննիչ դատարանը այս գործը վարույթ ընդունելու եւ դատական նիստը նշանակելու որոշում էր կայացրել հանուն Հայաստանի Հանրապետության:
Զարուհի Փոստանջյանին այլ բան չէր մնում, քան ծեծել վերաքննիչ դատարանի դուռը: Դատական կարգադրիչն իր հերթին զարմացավ, երբ տեսավ հնարավոր դատական նիստի մասնակիցներին:
Նա ասում էր, որ ինչ-որ մեկն էլ է եկել նիստի, եւ կրկին հայտնվել փակ դռների հետեւում: Չկար հերթապահ մեկը, որը հավաստեր, թե, ի վերջո, դատական նիստ լինելո՞ւ է, թե՝ ոչ:
Ժամը 11-ից հետո՝ տեսնելով, որ դատարանն իր կազմով չի ներկայանում իր իսկ նշանակած նիստին, հեռացել ենք:
Տիգրան Փոստանջյանը բողոքարկում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 6-ի որոշումը, որով քրեական գործի վարույթը կարճվել է եւ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ ԱԺ մայիսի 26-ի ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու որոշման հիման վրա:
Տ. Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ խնդրում է, որպեսզի վերաքննիչ դատարանը բեկանի հունիսի 6-ի որոշումը եւ գործն ուղարկի նույն դատարան՝ նոր քննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել