Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում շուրջ մեկ ամիս թափված է բարդու ծառերի «բամբակը»: Այն արդեն չորացել, աղբ է դարձել, սակայն աղբահանության հիմնարկությունը զլանում է տուրիստական քաղաքի համարում ունեցող մարզկենտրոնի գլխավոր փողոցից մաքրել այն: Հայտնի է, որ բարդու «բամբակը» շատերին հասցնում է ալերգիայի: Կա՞ մեկը, որ կհամատեղի հանգիստն ու ալերգիա «վաստակելը»: Մեզ հայտնի չէ: