Լրահոս
Բարեւ, տղա՛ս
Օրվա լրահոսը

ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ

Օգոստոս 02,2011 00:00

Tert.am-ի հարցին՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ՀԱԿ-ին իշխանության գալու դեպքում սահմանադրական կարգը հաստատելու համար, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը խուսափել է կոնկրետ ժամկետների մասին խոսել. «Եթե Հայ ազգային կոնգրեսը գա իշխանության, նշանակում է՝ տեղի են ունեցել օրինական ընտրություններ: Դա արդեն նշանակում է, որ Սահմանադրության երկրորդ հոդվածով նախատեսված իրադարձությունը տեղի է ունեցել: Մնացած հոդվածները կյանքի կոչելու համար, բնականաբար, պետք է գործադրվեն առավելագույն ջանքեր»: Արդյոք «ավազակապետության» բոլոր ոլորտների բոլոր ավազակներին պատրաստվո՞ւմ եք հեռացնել աշխատանքից՝ հարցին ընդդիմադիր գործիչն ասել է. «Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, այդ թվում՝ նաեւ նրանք, որ այսօր պետական մարմիններում են աշխատում: Նաեւ դատական համակարգում կան մարդիկ, ովքեր իրենց պրոֆեսիոնալ եւ պետական հատկանիշներով օգտակար են մեր պետությանը»,- ասել է նա՝ հավաստելով, որ ճիշտ չի լինի տարբեր աշխատանքների համար դրսից մարդիկ բերել, այլ համակարգն է պետք փոխել: «Ընդհանրապես կոնկրետ լուծումների պարագայում ես դեմ եմ խմբակային լուծումներին: Ես չեմ համարում, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետության դատական համակարգում չկա այնպիսի դատավոր, որը դեռ շանս ունի համապատասխան քաղաքական պայմանների առկայության դեպքում լինել իսկապես արդար դատավոր»,- նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031