Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Օգոստոս 02,2011 00:00

\"\"

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը համամիտ չէ այն պնդմանը, թե՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում շարունակում է իրեն նախորդած Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը: «Սերժ Սարգսյանը չի եկել իշխանության «ոչ մի թիզ հող» կարգախոսով: Նա դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ արդեն ասում էր, թե մենք անգամ վերցնելու ժամանակ գիտեինք, որ այդ տարածքները հետ պետք է տանք: Կարծես՝ ընդհանուր տրամադրություն կա տարածքների որոշ մասը վերադարձնելու առումով»,- հայտարարել է Կիրո Մանոյանն ու հավելել, թե նրանց քաղաքականությունը ԼՂ հարցում առնվազն ձեւով տարբեր է եղել. ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հայտարարել տարածքային հավանական զիջումների մասին: «Միգուցե մտքում այլ բան ուներ՝ չգիտեմ, բայց երբեք նման հրապարակային հայտարարություններ չի արել»,- ասել է Կիրո Մանոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել