Երկու ամերիկացի գործարարներ՝ Ջոն Ֆենթենը եւ Ռիչարդ Վենգերը որոշել են օգտվել Հարավային Կարոլինա նահանգի նոր օրենքից, որի համաձայն՝ թորման փոքրիկ գործարաններն օրինական են համարվում։ Գործարարները նպատակ ունեն ինքնաթոր օղու (moonshine) արտադրություն սկսել։ 100 տոկոսանոց ինքնաթոր օղին կպատրաստվի հին ամերիկյան բաղադրատոմսերով, հատուկ թորման սարքով, հայտնում է tert.am-ը: