Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիքների վրայով սուրացողները

Հուլիս 30,2011 00:00

\"\"

«Ֆորմուլա 1» ավտոարշավի մասին բոլորը գիտեն: Այն գրավում է՝ սովորական մարդու մեջ սարսափ առաջացնող արագություններով: Աշխարհի խոշորագույն հեռուստաընկերություններն էլ \"\"մշտապես ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում են դժոխային մեքենաների մրցավազքը: Դիտարժանությամբ, մեծ արագություններով ու կյանքին սպառնացող վտանգներով ցամաքայինին ոչնչով չի զիջում ջրային «Ֆորմուլա 1»-ը: Այս մարզաձեւն էլ սպորտում ու տեխնիկայի ոլորտում բարձրագույն նվաճումների համադրություն է, որտեղ մոտորանավակները ժամում 100 կմ \"\"արագությունը զարգացնում են ընդամենը 4 վայրկյանում ու այդ մեծ արագությունների պայմաններում ջրի ամեն մի աննշան ալիք, անգամ՝ անհարթություն, հղի է շրջվելու վտանգով: Ջրային «Ֆորմուլա 1»-ի ակունքը 1962 թվականն է, երբ Դ. Շուլցը եւ Ա. Մոլինարին պատրաստեցին առաջին մարզական կատամարանը: Սակայն անդրանիկ պաշտոնական առաջնությունը կազմակերպվել է դրանից 19 տարի անց՝ շարժիչների դասակարգման երկու դասով: Իսկ սկսած 1989 թվականից՝ դրանք միավորվել են մեկ դասի մեջ:

\"\"Ջրային «Ֆորմուլա 1»-ի առաջնությունների կազմակերպման կարեւորագույն նախապայմանն արշավորդների անվտանգությունն առավելագույն չափով ապահովելն է, որը նույնպես իրականացվում է գերժամանակակից մեթոդներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել