Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՈՍԿԻ, ՄԵԿ ԲՐՈՆԶ ԵՎ ԹԻՄԱՅԻՆ 5-ՐԴ ՏԵՂ

Հուլիս 30,2011 00:00

\"\"Բուխարեստում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը լավ հանդես եկավ:

Առաջնության երկրորդ օրը 55 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Խաչատրյանն անցկացրեց չորս գոտեմարտ: Հերթականությամբ պարտության մատնելով լիտվացի Ռամունաս Դագիսին, ճապոնացի Տոմոակի Նականոյին, ուզբեկ Էլմուրատ Տասմուրատովին՝ Նարեկը մտավ եզրափակիչ եւ ոսկե մեդալի համար պայքարում հաղթեց նաեւ Սաման Մորադ Աբդուլիին (Իրան): Այսպիսով, հունահռոմեական ոճի մեր երիտասարդական հավաքականը Ռումինիայի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նվաճեց երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ եւ թիմային պայքարում գրավեց հինգերորդ տեղը:

Այսօր մրցասպարեզը տրամադրվելու է ազատ ոճային ըմբիշներին: Այս ձեւում Հայաստանը ներկայացված է վեց ըմբիշով (96 եւ 120 կգ քաշային կարգերում մասնակից չունենք): Նրանք են. Գեւորգ Արզումանյան՝ 50 կգ, Երվանդ Թադեւոսյան՝ 55, Վոլոդյա Ֆրանգուլյան՝ 60, Սերգեյ Հովսեփյան՝ 66, Գեւորգ Համբարձումյան՝ 74 եւ Էդիկ Մկոյան՝ 84:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել