Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՐՈՎԻԴԵՆՍՈՒՄ

Հուլիս 30,2011 00:00

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի մայրաքաղաք Փրովիդենսում, սուրբ Պետրոսի տաճարում, կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Միջոցառմանը, որին կմասնակցեն Ռոդ Այլենդի նահանգապետը, սենատորներ, քաղաքապետեր եւ բարձրաստիճան այլ հյուրեր, հանդես կգան Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից հայտնի երգչախմբեր, նաեւ անվանի երգիչներ՝ «Մետրոպոլիտեն օպերայից», Նյու Յորքի, Բոստոնի եւ այլ քաղաքների օպերային թատրոններից: Հատուկ այդ օրվա համար գրված՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ կկատարվեն: Ըստ համերգի գեղարվեստական ղեկավար, ամերիկաբնակ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի, այս միջոցառումը իր ծավալներով կգերազանցի մինչ այժմ ԱՄՆ արեւելյան ափին կազմակերպված համերգները՝ նվիրված Հայաստանին: Երեկոյին ելույթ կունենա նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը, իսկ համերգի ավարտին կլինի ճոխ ընդունելություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել