Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՕՐՐԱՆԻ» ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ

Հուլիս 30,2011 00:00

Արդեն 6-րդ տարին «Օրրանը» «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում օգոստոսի 1-ից իրականացնում է «Օրրանի» մեկամսյակ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան եւ կարիքավոր երեխաների եւ տարեցների վերաբերյալ, ինչպես նաեւ գումարներ հայթայթել՝ նրանց օգնելու նպատակով։ Մեկամսյա միջոցառումների շրջանակներում ողջ օգոստոս ամսին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի առաջին հարկում կգործի «Օրրանի» սաների ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդես- վաճառքը: Իսկ օգոստոսի 19-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկազմակերպվի «Օրրանի» բարեգործական ընթրիքը։ Այս տարի եւս բարեգործական ընթրիքի հասույթը կուղղվի տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: Ընթրիքի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումների միջոցով օգնության ձեռք մեկնելու «Օրրանի» շահառու անապահով ընտանիքներին, միայնակ եւ կարիքավոր տարեցներին, փողոցում հայտնված երեխաներին:

2000 թվականին Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից հիմնադրված «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրեր՝ անապահով ընտանիքների երեխաներին, կարիքավոր եւ միայնակ տարեցներին օգնելու նպատակով։ Գործունեության 10 տարիների ընթացքում «Օրրանն» ավելի քան 5000 կարիքավորի ապահովել է ոչ միայն սննդով եւ հագուստով, այլեւ կրթական, հոգեբանական, բժշկական, ատամնաբուժական ծառայություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել