Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՆԽ ակտին սպասելիս

Հուլիս 30,2011 00:00

«Առավոտը» օրեր առաջ իր «Միտումնավոր բացթողո՞ւմ» հրապարակմամբ անդրադարձավ ՀՀ փաստաբանների որակավորման քննությունները կազմակերպելու եւ դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով 2 տարի ժամկետով կազմավորված Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի՝ 9 հոգանոց կազմում առաջադրվելու խնդրին: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր ՀՀ վճռաբեկ դատարանից 1 դատավորի՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ հանձնաժողով գործուղելուն:

Փաստաբանների պալատի նախագահը գրությամբ դիմում է վերոնշյալ մարմիններին, այդ թվում՝ ՀՀ վճռաբեկ դատարանին, պարզելու, թե ովքեր են որակավորման հանձնաժողովի՝ իրենց կողմից ներկայացվող անդամները, բնականաբար՝ ստանում է պատշաճ պատասխաններ: Ըստ ՀՀ դատական օրենսգրքի 73 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ դատարանների նախագահների խորհրդի նախագահը վճռաբեկ դատարանի դատավորների կազմից նշանակում է մեկ դատավոր՝ Փաստաբանական պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվելու համար: Սա նշանակում է, որ որակավորման հանձնաժողովի վճռաբեկ դատարանի դատավոր անդամը պետք է նշանակվի Դատարանների նախագահների խորհրդի նախագահի անհատական ակտով, որից հետո նոր միայն ներկայացվի Փաստաբանների պալատի նախագահին: Այդ ակտը, որով որակավորման հանձնաժողովի անդամ էր դարձել դատավոր Ելիզավետա Դանիելյանը, պետք է տեղադրվեր պաշտոնական կայքէջում, սակայն մինչ օրս, անգամ մեր հրապարակումից հետո ոչ միայն չտեղադրվեց, այլեւ, մեր տեղեկություններով՝ գոյություն չունի:

Դատական համակարգի պաշտոնական կայքէջում, որտեղ զետեղված են ԴՆԽ բոլոր ակտերը, մեր կողմից փնտրվող ակտն այդպես էլ չկա:

«Առավոտի» աղբյուրի համաձայն, հրապարակումից հետո վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարել է, որպեսզի թերթին ուղարկվի գոյություն չունեցող ԴՆԽ ակտը, զեկուցել են, թե ուղարկվել է, սակայն մինչ օրս որեւէ պաշտոնական արձագանք չի եղել:

Իսկ առջեւում նոր որակավորման քննություններն են եւ մի անդամի լեգիտիմությունը էական նշանակություն կարող է ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել