Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿՏՐՈՒԿ ՉԷ

Հուլիս 30,2011 00:00

Վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք չինովնիկներ պարբերաբար ասուլիս են հրավիրում՝ հանրությանն ապացուցելու, որ մեր երկրից արտագաղթողների թվի մասին խոսակցությունները չափազանցված են: Մոտ 15-20 օրվա ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն արդեն երկրորդ անգամ է ասուլիս հրավիրում՝ վստահեցնելով, որ ճիշտ է՝ արտագաղթի ծավալների կտրուկ աճ կա, բայց դա մեր իմացած «կտրուկը» չէ: Ծառայության պետը հայտնելով, որ վերջին 2 տարիների արտագաղթի վերաբերյալ ուսումնասիրություններ չեն կատարվել, ուստի կոնկրետ գնահատականներ հնչեցնել հնարավոր չէ, կրկին վկայակոչել է հանրապետությունից մեկնածների ու ժամանածների համադրության թվերը, որը, նկատենք, ըստ էության չի կարող արտահայտել արտագաղթի իրական պատկերը: News.am-ը, հղում կատարելով Գ. Եգանյանի հրապարակած տվյալներին՝ նշում է, որ 2011 թ. հունվար-հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 15 հազարով կամ 28,6%-ով եւ կազմել է -67,3 հազար մարդ: Հունիսին արձանագրվել է միգրացիայի դրական մնացորդ, որը կազմել է 2 հազար մարդ՝ նախորդ տարվա հունիսի 3,7 հազարի դիմաց: Եթե համեմատությունները կատարենք տարեկան կտրվածքով, ապա 2010 թ. բացասական մնացորդը 29.9 հազար է, 2009 թ.՝ 25 հազար, իսկ 2008 թ.՝ 23 հազար: Այսպիսով՝ առկա է մեկնողների ու ժամանածների տարբերություն՝ հօգուտ մեկնողների, սակայն այդ տարբերության աճը, ըստ Գ. Եգանյանի, մեծ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել