Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՐԱԳՐՈՂԸ»՝ ԴՐԱՄԱՇՈՐԹ

Հուլիս 30,2011 00:00

Հուլիսի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շորթում կատարելու պահին ձերբակալվել է՝ «Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող լրագրողուհի Էլինա Օսիպի Խաչատուրովան: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, Էլինա Խաչատուրովան զանգվածային լրատվական միջոցներում քաղաքացի Լ.–ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս շորթել է 50.000 ՀՀ դրամ: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել