Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ «ԿՐՊԱԿԱԶՐԿՎԱԾ» ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ

Հուլիս 30,2011 00:00

\"\"Երեկ Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Երեւանի Կոմիտաս եւ Փափազյան փողոցներում մանրածախ առեւտրով զբաղվող քաղաքացիների պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է փողոցային առեւտրի արգելման եւ կրպակների ապամոնտաժման հարցը, արձանագրվել, որ այն իրագործվում է օրինականության, մասնավորապես՝ սեփականության եւ վարձակալության իրավունքի կոպտագույն խախտումներով: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հետամուտ են լինելու այս հարցի օրինական եւ արդարացի լուծմանը, ընդհուպ մինչեւ՝ դատական կարգով: Ընդգծվել է նաեւ, որ նմանատիպ հարցերի լուծման լավագույն տարբերակը հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն է վարչախմբի դեմ մղվող համազգային պայքարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել