Լրահոս
Օրվա լրահոսը

«Forbes»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Հուլիս 29,2011 00:00

\"\"«Forbes»-ը հրապարակել է ռուսաստանյան հայտնիների վարկանիշային ցուցակը եւ պարզել, թե ինչքա՞ն են վաստակել ռուս ականավորները: Գնահատման ընթացքում ամսագիրը կարեւորել է երեք գործոն. նախ հաշվում է տարեկան եկամուտը (2010 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2011 թվականի հունիսի 30-ը), երկրորդ կարեւոր գործոնը «Yandex» որոնողական համակարգն է, որը ցույց կտա, թե ինչքան են որոնել տվյալ մարդու անունը, եւ ԶԼՄ-ները որքա՞ն են լուսաբանել տվյալ անհատի գործունեությունը:
Այսպիսով, պարզվել է, որ առաջին պատվավոր հորիզոնականում 42-ամյա Ստաս Միխայլովն է, նա անցյալ տարի վաստակել է 20 միլիոն դոլար, 77 անգամ մամուլը լուսաբանել է, իսկ ահա «Yandex» -ով փնտրվել է 14,4 միլիոն անգամ: Նախորդ 6 տարիների ընթացքում այս ցուցակի առաջատար Մարիա Շարապովան երկրորդ հորիզոնականում է՝ վաստակել է 24.8 միլիոն, 153 անգամ հայտնվել է մամուլում, «Yandex»-ով փնտրվել՝ 420 000 անգամ:
Պրիմադոնա Ալլա Պուգաչովան երրորդ տեղն է զբաղեցնում իր 4,8 միլիոն վաստակած գումարով, 426 անգամ լուսաբանվելով եւ 5,14 միլիոն անգամ «Yandex»-ով փնտրվելով:
Հոկեյով զբաղվող Ալեքսանդր Օվեչկինը վաստակել է 14 միլիոն դոլար, 510 անգամ նրա մասին գրել են թերթերը, «Yandex» -ով նրան որոնել են 99 000 անգամ:
Հինգերորդ հորիզոնականում սիրված երգիչ Գրիգորի Լեպսն է՝ 12 միլիոն դոլար գումարով, 75 անգամ նրա մասին գրել են թերթերը, 4,48 անգամ որոնել են «Yandex»-ով:
Ֆիլիպ Կիրկորովին հաջողվել է այս տարի վաստակել 5,8 միլիոն դոլար գումար, 398 անգամ նրա մասին խոսել է մամուլը, 5,3 միլիոն անգամ փնտրվել «Yandex»-ով:
Նիկոլայ Բասկովն, այս տարի վաստակել է 8.4 միլիոն դոլար, 208 անգամ լուսաբանվել, որոնել են 1,87 միլիոն անգամ:
Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը վաստակել է 2,8 միլիոն դոլար, 329 անգամ նրա անունը հիշատակել են թերթերը, որոնվել՝ 2,36 միլիոն անգամ:
Երգչուհի Ելենա Վաենգան վաստակել է 6,4 միլիոն դոլար, 77 անգամ հիշատակվել է մամուլում, 8,22 միլիոն անգամ որոնվել:
Լավագույն տասնյակը եզրափակում է Դիմա Բիլանը, ում ցուցանիշներն այս մեկ տարում եղել են՝ 4,3 միլիոն դոլար գումար, 232 անգամ լուսաբանվել, 3,78 միլիոն անգամ որոնվել է:
Անդրեյ Արշավինն այս տարի վաստակել է 8 միլիոն դոլար, 167 անգամ նրա մասին գրել են թերթերը, 920 000 անգամ որոնել են «Yandex»-ով:
Մաքսիմ Գալկինը 12-րդն է՝ 6,3 միլիոն դոլարով, նա այս տարի ընդամենը 194 անգամ է լուսաբանվել ու 1,34 միլիոն անգամ էլ որոնվել:
Ռեժիսոր Նիկիտա Միխալկովին հաջողվել է այս տարի վաստակել 2,2 միլիոն դոլար, 397 անգամ նրա մասին գրել են թերթերը, 1,14 միլիոն մարդ նրան որոնել է:
Երգչուհի Վալերիան վաստակել է 4,7 միլիոն դոլար, 331 անգամ՝ լուսաբանվել, որոնել են 8,5 միլիոն անգամ:
Հաղորդավար Իվան Ուրգանտը վաստակել է 2,5 միլոն դոլար, 206 անգամ՝ լուսաբանվել, 780 000 անգամ որոնվել է:
Քրիստինա Օրբակայտեն այս տարի վաստակել է 2,7 միլիոն դոլար, 197 անգամ նրա մասին գրել են թերթերը, 1,81 միլիոն անգամ որոնվել է:
Վալերի Մելաձեն վաստակել է 5,2 միլիոն դոլար, 80 անգամ նա հայտնվել է թերթերում, 2,81 միլիոն անգամ՝ որոնվել:
Իլյա Կովալչուկը 7 միլիոն դոլար է վաստակել, 52 անգամ լուսաբանվել է, 430 000 անգամ որոնվել է «Yandex»-ով:
«Ռենետկ» խումբը վաստակել է 0,7 միլիոն դոլար, 52 անգամ հայտնվել է մամուլի ուշադրության կնտրոնում, 11,3 մլն անգամ որոնվել է:
Քսանյակը եզրափակում է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն՝ իր 1,1 միլիոն դոլարով, 135 անգամ լուսաբանվելով եւ 2,58 մլն անգամյա որոնումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել