Ռուսաստանցի ռեփեր Թիմթիին հնարավոր է դուրս անեն իր սեփական բնակարանից: Պարզվում է՝ այս երգիչը, ով շատ է սիրում ճոխություններ, չի սիրում վճարել իր երեք սենյականոց բնակարանի կոմունալ հարկերը: Dni.ru-ն գրում է, որ համապատասխան մարմինները Թիմթիի այդչափ անպարտաճանաչության համար բողոք են ներկայացրել՝ ասելով. «Մենք թքած ունենք, որ նա հայտնի, սիրված անձնավորություն է: Կոմունալ վարձերի համար մեզանից յուրաքանչյուրն էլ պարտավոր է վճարել: Ամենամեծ չափի պարտքը 20 հազար ռուբլին է համարվում: Բայց երգիչն արդեն այնքան է կուտակել ու չի վճարել, որ գումարի չափը 60 հազարի է հասել»:
Հավանաբար՝ ռեփերը տեղյակ չէ, թե ինչ պատիժ է հասնում նրանց, ովքեր այդքան շատ պարտքեր են ունենում. այդպիսիներին զրկում են էլեկտրականությունից, ջրից, գազից, որոշ դեպքերում էլ ստիպում՝ ազատել բնակարանը: Պարզվում է՝ Թիմթիի հարցերով արդեն դատարանն է զբաղվում: