Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ

Հուլիս 29,2011 00:00

Ողջ հայությունը շարունակում է տոնել շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մեր տղամարդկանց ազգային հավաքականի հաղթանակը: Հավասարապես հպարտ են բոլորը՝ անկախ տարիքից, հասարակությունում գրաված դիրքից ու պաշտոնից, քաղաքական հայացքներից: Հանրապետության ճանաչված գործիչներն իրենց սրտի խոսքն են ասում մեր չեմպիոն թիմին:

\"\"Իշխան Զաքարյան: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ. «Հայաստանը շախմատային գերտերություն է: Ուժեղագույն հավաքականների պայքարում ամենաուժեղը ճանաչվելու պատիվը ձեռք բերվեց նախեւառաջ իմաստուն խաղի հայ վարպետների հանճարի, զգաստության, հաղթանակը հավաքական ուժերով արարելու պատասխանատվության բարձր գիտակցության շնորհիվ: Մեր ոսկե հավաքականի տղաներն ապացուցեցին, որ համախմբվածությունն իսկապես մեր բոլոր հաղթանակների հիմքն է: Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում մեր ազգային հավաքականի՝ շախմատի աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Մեր ուժեղագույն գրոսմայստերների թիմային անպարտելի ոգին մեր հայրենիքի համար նվաճեց հերթական բարձրագույն տիտղոսը»:
\"\" Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBO վարկածով աշխարհի չեմպիոն. «Պատմությունն է ցույց տվել, որ երբ միասնական ենք, մենք անպարտելի ենք: Շախմատը եւ բռնցքամարտը շատ ընդհանրություններ ունեն. որքան էլ ուժեղ լինես, եթե ուղեղդ այն չէ եւ գլուխդ չի աշխատում՝ հաղթել, հաջողության հասնել հնարավոր չէ: Իմ փորձից գիտեմ, թե որքան դժվար է օտար հողում ներկայացնել հայրենիքդ: Գիտեմ նաեւ, թե հաղթանակը հպարտության ինչ զգացում է առաջացնում քո եւ քո ժողովրդի հոգում: Մեր տղաները, որ շախմատի օլիմպիական չեմպիոն են, մարզաձեւի այդ բարձրագույն կոչմանն ավելացրին նաեւ աշխարհի եւս մի ամենահեղինակավոր կոչում: Բռնցքամարտիկներիս լեզվով ասած՝ շախմատի Հայաստանի տղաների ընտրանին այսօր արդեն աշխարհի երկու չեմպիոնական գոտիների տիրակալ է»:
\"\"Աղվան Հովսեփյան: ՀՀ գլխավոր դատախազ. «Շնորհակալություն տղաներին՝ հաղթանակի բերկրանք պարգեւելու, ինտելեկտուալ խաղի գերտերություն հռչակվելու պատվին արժանացնելու համար: Կարծում եմ, սրանից լավ նվեր մեր պետության անկախության 20-ամյակին դժվար կլիներ անգամ պատկերացնել: Փոքրիկ Հայաստանն իրեն մի քանի տասնյակ անգամ գերազանցող երկրում հռչակվեց աշխարհի չեմպիոն, ինչը ոչ միայն մի նոր փայլուն էջ է հայկական շախմատի տարեգրության, այլեւ, ընդհանրապես, մեր պետականության պատմության մեջ՝ հավաստելով, որ աշխարհին ներկայանալու լայն ներուժ ունենք: Հաղթանակած պետության հոգեբանությունը դրական ազդակ է՝ կրկնապատկելու ձգտումն ու քայլերը թե տարբեր մարզաձեւերում եւ թե պետական կառավարման տարբեր ոլորտներում հաջողությունների հասնելու համար: Երրորդ հաղթանակը՝ անկախության 20-րդ տարեդարձին ընդառաջ, կարծում եմ, լուրջ խորհուրդ ունի իր մեջ»:
Հարություն Քուշկյան: ՀՀ առողջապահության նախարար. «Հպարտ եմ մեր շախմատիստներով, որոնք արժանի են ամենաբարձր մեծարանքի, որ նրանք \"\"հերթական անգամ հային աշխարհին ներկայացրին որպես ամենախելացի ազգի: Շախմատն այն մարզաձեւն է, որով ցանկացած երկիր բաց ճակատով ներկայանալի է դառնում: Շնորհավորում եմ բոլորիս: Սա մեր ազգի ընդհանուր հաղթանակն է: Իսկ այսպիսի հաղթանակները բարենպաստ ազդեցություն են թողնում ժողովրդի հավաքական առողջության վրա: Այսքան դրական էմոցիաները չեն կարող դրական հետք չթողնել: Համենայնդեպս, ես դա զգում եմ»:
\"\"Հրանուշ Հակոբյան: ՀՀ սփյուռքի նախարար. «Սրտանց շնորհավորում եմ մեր փայլուն հնգյակին՝ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում տարած սքանչելի հաղթանակի առիթով: Այդ նվաճումը ոգեւորում եւ ոգեշնչում է ողջ հայ ժողովրդին, մեր յուրաքանչյուր հայրենակցին՝ աշխարհի որ անկյունում էլ նա բնակվի: Նորանոր հաղթանակներ ու նվաճումներ եմ մաղթում մեր շախմատիստներին»:
Ռալֆ Յիրիկյան: «VivaCell MTS»-ի գլխավոր տնօրեն. «Շնորհավորում եմ շախմատի աշխարհի չեմպիոններին, որոնց շնորհիվ \"\"Հայաստանը կրկին արժանի տեղը գրավեց աշխարհի զարգացած եւ առաջադեմ ժողովուրդների կողքին: Շախմատային հաջողությունը համաշխարհային մակարդակում մեծ խթան է մեր ազգային հպարտությանն ու արժանապատվությանը: Սպորտային հաղթանակները, հատկապես՝ ամենաինտելեկտուալ մարզաձեւում, բարձրացնում են երկրի վարկանիշը, ինչպես նաեւ հայության հավատն իր ուժերին: Այդ է պատճառը, որ «VivaCell MTS»-ը ստանձնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հովանավորությունը:
Իմ կարծիքով, թիմային հաղթանակները՝ շախմատի կամ այլ ոլորտում, չափազանց կարեւոր են: Դժվար է գերագնահատել այդ հաղթանակների հասարակական կարեւորությունը. այդ հաղթանակներն ընդգծում են թիմային աշխատանքի արժեքը, թիմային հաջողությունն ու թիմային ոգին, որոնք այնքան կարեւոր են հայ ազգի համար»:
\"\"Վովա Գասպարյան: ՀՀ պաշտպանության փոխնախարար. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանի շախմատիստներն աշխարհին ապացուցեցին, որ հզոր միտքը հայինն է: Երազում եմ, որ մեր միտքը հզոր լինի նաեւ երկրի ներսում՝ մեր խնդիրները լուծելիս»:
Էդուարդ Միլիտոնյան: Բանաստեղծ. «Հենց այս պահին գրչակից ընկերներիս՝ Աղվան Վարդանյանի, Վրեժ Իսրայելյանի, Լեւոն Խեչոյանի եւ Վաչագան \"\"Սարգսյանի հետ մեր նորընծա չեմպիոնների մասին ենք խոսում: Հայաստանի շախմատային նվաճումների եւ ընդհանրապես հայի ինքնաճանաչման եւ ազգային ինքնագիտակցության հիմքը 1963 թվականին Բոտվիննիկի հետ աշխարհի թագի համար մրցամարտում դրեց Տիգրան Պետրոսյանը: Այդ տարվանից սկսած՝ շախմատը Հայաստանում տարածվեց ու զարգացավ, իսկ հայ ժողովուրդը բաժանվեց երկու բանակի՝ շախմատիստների եւ շախմատասերների: Մենք՝ ընկերներով, երկրորդի մեջ ենք ու Չինաստանում մեր գրոսմայստերների պարտիաներին անմիջականորեն հետեւելով, պատկերացրեք՝ դրանցից մեկում հաղթանակի ճիշտ ճանապարհը գտանք: Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի այսօրվա արժանի հետնորդներին մաղթում ենք նոր հաղթանակներ, որպեսզի դրանք լինեն շարունակական: Վստահ ենք, որ ներկայիս չեմպիոններին էլ արժանապատիվ փոխարինողներ կլինեն:
\"\"Արա Գեւորգյան: Կոմպոզիտոր. «Հինգ հայ տղաները մեր օրերի ամենաիսկական հերոսներն են: Նրանց հաղթանակները օրինակ են մեր երկրում ցանկացած ոլորտում առաջատար դառնալ ցանկացողների համար: Տղաներից յուրաքանչյուրի անձնական մտավոր կարողությունները մեր երկիրը դարձնում են գերտերություն: Դրա համար նրանք արժանի են ամենայն հարգանքի ու մեծարման: Ու բոլորս միասին պետք է անենք ամեն բան, որպեսզի հաղթանակները լինեն շարունակական: Հայաստանը մշակութային երկրից աստիճանաբար վերածվում է սպորտային երկրի: Դա, իհարկե, շատ լավ է: Կցանկանայի, որպեսզի նույնը լիներ նաեւ մշակույթում: Օրինակ, Չայկովսկու մրցույթում 1-ին տեղ գրաված մեր թավջութակահարն արժանի է նույն \"\"վերաբերմունքին, որպեսզի մշակույթն էլ հավասարվի սպորտին: Առաջինը լինելու համար հարկավոր է գործն անել սիրելով, ճիշտ, լինել աշխատասեր, ունենալ տաղանդ եւ, ինչու չէ, մի քիչ էլ՝ բախտ: Այս բոլորի համադրության լավագույն օրինակը ցույց տվեցին մեր չեմպիոնները»:
 Ռուզան Մինասյան: Լրագրող. «Արդեն մի քանի օր է, ինչ նշում եմ մեր երիտասարդ Արքաների հաղթանակը: Ահա իրական հերոսները: Այս Ոսկե տղաները մտավորականի իրենց կեցվածքով, ամենակարեւորը՝ պարզ մարդկային նկարագրով դրական լիցքեր են հաղորդում յուրաքանչյուրիս: Նրանք հորինովի հայրենասերներ, համացանցային աստղեր չեն: Նրանք իրենց տքնաջան աշխատանքով եւ իրական հաղթանակներով արժանի են ամեն ինչի: Ուրախ եմ, որ Հայաստան անունը հնչեց այս հնգյակի շնորհիվ: Չնայած, շատ կուզեի, որ Կարեն Ասրյանի նման վառ անհատականությունը եւս լիներ նրանց կողքին»:
Վախթանգ Դարչինյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել