Լրահոս
Օրվա լրահոսը

12 ԹԻՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՎԿԱՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Հուլիս 29,2011 00:00

12 հայկական թիմեր կմասնակցեն Ինտելեկտուալ խաղերի Կովկասի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 29-31-ը՝ Բաթումում: Ինչպես «Մեդիամաքսին» հայտնել է Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը, առաջնությունը կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բեյն ռինգ», «Աուդիտ-սեգմենտ», «Իր խաղը» եւ «Jeopard» խաղերով:
Առաջնությանը կմասնակցեն 50 թիմեր Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից: Կմասնակցի նաեւ երեւանյան «Ունիկում» լրագրողների թիմը, որի կազմում են գիտակներ «Մեդիամաքս», «PanArmenian.net» եւ «Նովոստի-Արմենիա» գործակալություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել